Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նրան այս պահին կատաղած փողոց է պետք, որ կարողանա գործել

Նրան այս պահին կատաղած փողոց է պետք, որ կարողանա գործել
31.05.2025 | 13:41

Հիշում եք, չէ՞, այն ամենը, ինչի դեմ խոսել է՝ գերակատարել է հինգ ու խաչի, մնացել է Մարտի 1-ի սցենարը, որն էլ այս պահին նրան բռնաճնշումներ իրագործելու լայն գործիքակազմ կտա, ընդդիմության կարկառուն դեմքերին ձերբակալելու առիթ և լեզուն կերկարացնի առ այն, որ «ռևանշիստները ապակայունացնում են պետությունը»:

Նրան այս պահին կատաղած փողոց է պետք, որ կարողանա գործել: Սա է:

Ընդդիմադիր ակտիվը կրկին վրդովված երեխայի ռեակցիաներ է տալիս, ինչը ևս նրա հաշվարկն է:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1840

Մեկնաբանություններ